Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18 հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և <<Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին>> օրենքի 27.1-րդ հոդվածի՝ Նաիրի համայնքի ավագանին որոշում է. 1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նաիրի համայնքի 2025-2027 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը՝ համաձայն 1-3 հավելվածների:
2. Ընդունել ի գիտություն, որ համայնքի կարճաժամկետ խնդիրները դիտարկվում են միջնաժամկետ (ՄԺԾԾ երեք տարվա կտրվածքով) կանխատեսումերի համատեքստում, եկամուտները կանխատեսվում են համայնքային բյուջեին ամրագրված եկամուտներին առնչվող հարաբերությունները կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, ծախսերը հստակ արտացոլում են համայնքի զարգացման առաջնահերթություններն ու գերակայություններն՝ ըստ գործառնական ոլորտների:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |