Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի, <<Քաղաքաշինության մասին>> օրենքի 143 հոդվածի 5-րդ, 8-րդ և 9-րդ մասերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշման հավելվածով հաստատված կարգի 49-րդ կետի, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության համայնքների /բնակավայրերի/ քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի N 2/փ-91 դրական եզրակացությունը՝ Նաիրի համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը և Եղվարդ քաղաքում գտնվող, Արեն Սլավիկի Մադոյանի սեփականությունը հանդիսացող 07-004-0546-0160 կադաստրային ծածկագրի 0,17633 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասը փոխադրել բնակավայրերի բնակելի կառուցապատման հողերի կատեգորիա:
2․ Նաիրի համայնքի ավագանու 2024 թվականի հոկտեմբերի 22-ի N 207-Ն որոշմամբ հաստատված Եղվարդ քաղաքում գլխավոր հատակագծի մեջ կատարել համապատասխան փոփոխություն: |