Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի և այն հանգամանքի, որ հողամասի գործառնական նշանակության փոփոխությունը չի հանգեցնում գլխավոր հատակագծի հիմնական նախագծային լուծումների փոփոխության՝ որոշում եմ.
1. Նաիրի համայնքի Պռոշյան գյուղում գտնվող, վարձակալության իրավունքով Երեմ Հակոբի Հովսեփյանին պատկանող 07-053-0049-0012 կադաստրային ծածկագրից 0,00480 հա բնակավայրերի նշանակության այլ հողատեսքի գործառնական նշանակությունը փոխել բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: