Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի N 698-Ն որոշումը՝ Նաիրի համայնքի ավագանին որոշում է. Նաիրի համայնքի Զովունի գյուղում գտնվող 07-029-0084-0021 կադաստրային ծածկագրի 0,01210 հա մակերեսով՝ անճշտության արդյունքում որպես քաղաքացու սեփականություն փոխանցված, բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասը ճանաչել որպես համայնքային սեփականություն: |