Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի և հիմք ընդունելով Հողային օրենսգրքի 95 հոդվածը՝ Նաիրի համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը՝ Արագյուղ գյուղում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 07-012-0234-0019 կադաստրային ծածկագրի 1,8334 հա մակերեսով հողամասի վարձակալության պայմանագիրը, որը 10 (տասը) տարի ժամկետով վարձակալության է տրված քաղաքացի Գնել Ռուբիկի Հարությունյանին, շարունակել նրա ժառանգ Լիլիթ Աշոտի Դանիելյանի հետ՝ առանց պայմանագրի պայմանների փոփոխության:
2. Առաջարկել համայնքի ղեկավարին՝ հողամասի վարձակալ Գնել Ռուբիկի Հարությունյանի ժառանգ Լիլիթ Աշոտի Դանիելյանի հետ կնքել համաձայնագիր վարձակալության պայմանագիրը շարունակելու վերաբերյալ: |