Համաձայն <<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի 18-րդ հոդվածի, ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով՝ Նաիրի համայնքի ավագանին որոշում է. 1. Աղբահանության վճարի 100% արտոնություն սահմանել Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների ընթացքում զոհված կամ ծառայողական պարտականությունները կատարելիս անհայտ կորած կամ անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձանց ընտանիքների անդամների համար:
2. Ընտանիքի անդամներ են համարվում ծնողները, զավակները և կինը: |