Ղեկավարվելով <<Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին>> օրենքի 16-րդ հոդվածով, <<Սեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով, և 41-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով,Նաիրի համայնքի աղետների ռիսկի նվազեցման միջոցառումների կազմակերպման և իրականացման, արտակարգ իրավիճակներում գործելու ընթացակարգերի սահմանման, արտակարգ իրավիճակներում համայնքի բնակիչների պաշտպանության կազմակերպման նպատակով՝ որոշում եմ.
1. Հաստատել Նաիրի համայնքի 2025 թվականի աղետների ռիսկի կառավարման պլանը՝ համաձայն հավելվածներ 1-6-ի:
2. Արտակարգ իրավիճակի սպառնալիքի կամ առաջացման դեեպքում՝ աղետների ռիսկի կառավարման պլանի N 6 հավելվածով որևէ երեք միջոցառում իրականացնելու պայմանում աղետների ռիսկի պլանը համարել գործողության մեջ դրված:
3. Ուժը կորցրած ճանաչել Նաիրի համայնքի ղեկավարի 2022 թվականի փետրվարի 11-ի <<Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նաիրի համայնքի աղետների ռիսկի կառավարման պլանը հաստատելու մասին>> N 325 որոշումը:
4. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: