Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2010 թվականի հունիսի 1-ի N 186-Ն հրամանով հաստատված հավելվածի 9-րդ կետի 5-րդ ենթակետը՝ Եղվարդ համայնքի ավագանին որոշում է. Եղվարդ համայնքի կադաստրային քարտեզի 492-0001 ծածկագրի տակ գտնվող, անճշտության արդյունքում որպես <<անհայտ>> քաղաքացիների սեփականություն փոխանցված 15.6473 հա գյուղատնտեսական նշանակության վարելահողը ճանաչել որպես համայնքային սեփականություն: |