Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42 հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի՝ որոշում եմ.
1.Նաիրի համայնք, գյուղ Զովունի, 10-րդ փողոց, 70/10 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Գագիկ և Դիանա Պողոսյաններին պատկանող 07-029-0046-0042 կադաստրային ծածկագրի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների գրանցման պետական վկայական N 10112023-07-0079) 0,01553 հա բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասի գործառնական նշանակությունը փոփոխել հասարակական կառուցապատման:
2.Բավարարել Գագիկ Պողոսյանի լիազորված անձ Հովհաննես Մարտիրոսյանի դիմումը Նաիրի համայնք, գյուղ Զովունի, 10-րդ փողոց, 70/10 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Գագիկ և Դիանա Պողոսյաններին պատկանող 07-029-0046-0042 կադաստրային ծածկագրով հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 10112023-07-0079) խանութ սրահի կառուցման վերաբերյալ և տալ ճարտարապետահատակագծային առաջադրանք՝ կառուցման աշխատանքների աշխատանքային նախագծային փաստաթղթեր պատվիրելու համար։
3.Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին քաղաքացուն ապահովել անհրաժեշտ փաստաթղթերով և հետևել դրանց ճիշտ իրականացմանը:
4․Պարտավորեցնել Գագիկ Պողոսյանին կառուցապատման աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ փաստաթղթերի առկայության դեպքում: