Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Վարդգես Սամվելի Հակոբյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Վարդգես Սամվելի Հակոբյանի դիմումը և թույլատրել Նաիրի համայնք, գյուղ Զովունի, 37-րդ փողոց, 3-րդ նրբանցք, 1/2 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող 07-029-0269-0127 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 26122024-07-0269) իրականացնել բնակելի տան, պարսպի կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել Վարդգես Սամվելի Հակոբյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: