Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի,Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N 550-Ն որոշման 1-ին կետի 4-րդ ենթակետի, հիմք ընդունելով քաղաքացի Ջուլիետտա Պողոսի Սահակյանի 2024 թվականի նոյեմբերի 5-ի դիմումը՝ Նաիրի համայնքի ավագանին որոշում է․
1․Նաիրի համայնքի Եղվարդ քաղաքի վարչական տարածքում գտնվող, սեփականության իրավունքով Ջուլիետտա Պողոսի Սահակյանին պատկանող 07-004-0586-0010, 07-004-0586-0020, 07-004-0586-0030, 07-004-0586-0028,07-004-0586-0051 կադաստրային ծածկագրերի գյուղատնտեսական նշանակության հողամասերին կից, համայնքային սեփականություն հանդիսացող 07-004-0586-0061 կադաստրային ծածկագրի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 26102023-07-0161) 0,28956 հա գյուղատնտեսական նշանակության հողամասը ընդլայնման նպատակով, ուղղակի վաճառքով օտարել Ջուլիետտա Պողոսի Սահակյանին՝ 5989 (հինգ հազար ինը հարյուր ութսունինը) դրամ կադաստրային արժեքով։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից։