Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Արմեն Հարությունյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Արմեն Հարությունյանի դիմումը և հաստատել Նաիրի համայնք, գյուղ Քասախ, Մուշ 6-րդ փողոց, 24 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Անժելա և Արմեն Հարությունյաններին պատկանող 07-065-0099-0032 կադաստրային ծածկագրի հողամասում 2024 թվականի հոկտեմբերի 21-ին N ՇԹ/799/702-24 շինարարության թույլտվությամբ հաստատված նախագծի փոփոխությունները և տրամադրել ավտոտնակի կառուցման փոփոխված նախագծով շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։