Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 38-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի, 53-րդ, 58-60-րդ հոդվածների, Հարկային օրենսգրքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, 46-րդ հոդվածի 6-րդ մասի, 239-244-րդ, 246-248-րդ, 251-րդ, 401-րդ հոդվածների, ինչպես նաև իրավահարաբերության պահին գործող «Գույքահարկի մասին» և «Հարկերի մասին» օրենքների, հիմք ընդունելով վարչական վարույթի վերաբերյալ մասին 2025 թվականի ապրիլի 15-ին կազմված արձանագրությունը, Նաիրիի համայնքապետարանի եկամուտների հավաքագրման և հաշվառման բաժնի կողմից 2025 թվականի մարտի 26-ին տրամադրված տեղեկանքները, որոնց համաձայն Կամո Սարդարյանին սեփականության իրավունքով պատկանող MERCEDES-BENZ E 280 մակնիշի 34NO642 հաշվառման համարանիշի WDB2100531A165455 նույնականացման համարի փոխադրամիջոցի գույքահարկի գծով պարտավորությունը 2017-2020թվականների համար 26.03.2025թվականի դրությամբ, կազմում է՝ 272190 դրամ, որից՝ ապառք՝ 201638 դրամ, տույժ 70552 դրամ, 2021-2025թվականների համար 2025 թվականի մարտի 26-ի դրությամբ, կազմում է 296709դրամ, որից՝ ապառք՝ 252250 դրամ, տույժ ՝ 44456 դրամ:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Կամո Սարդարյանը սահմանված ժամկետում չի կատարել փոխադրամիջոցի գույքահարկի գծով իր պարտավորությունները որոշում եմ՝
1.Կամո Սարդարյանից հօգուտ Նաիրի համայնքի գանձել 568896 ( հինգ հարյուր վաթսունութ հազար ութ հարյուր ինսունվեց) դրամ փոխադրամիջոցի գույքահարկի գումար (վճարման հաշվեհամար 900115610141):
2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Նաիրի համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
3. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ Հայաստանի Հանրապետության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով՝ անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Կամո Սարդարյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: