Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Շմավոն Դավթի Միքայելյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Շմավոն Դավթի Միքայելյանի դիմումը և թույլատրել Նաիրի համայնք, գյուղ Քասախ, Հ․ Թումանյան փողոց, 7/1 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող 07-065-0065-0090, 07-065-0065-0089 կադաստրային ծածկագրերի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 24112023-07-0214) իրականացնել բնակելի տան, պարսպի կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել Շմավոն Դավթի Միքայելյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: