Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին 2024 թվականի նոյեմբերի 13-ին Ինգա Հակոբի Գալաջյանի լիազորված անձ Արտյոմ Երվանդի Օհանյանի կողմից ներկայացված դիմումը և այն հանգամանքը, որ Նաիրի համայնքի ավագանու 2024 թվականի հոկտեմբերի 22-ի N 207-Ն որոշմամբ հաստատված Զովունի բնակավայրի գլխավոր հատակագծով հողամասը նախատեսված է որպես բնակավայրերի նշանակության խառը կառուցապատման հողամաս, հաշվի առնելով այն հանգամանքը որ հողամասի գործառնական նշանակության փոփոխությունը չի հանգեցնում գլխավոր հատակագծի հիմնական նախագծային լուծումների փոփոխության՝ որոշում եմ.
1. Նաիրի համայնքի Զովունի գյուղում գտնվող, սեփականության իրավունքով Ինգա Հակոբի Գալաջյանին պատկանող 07-029-0206-0024 կադաստրային ծածկագրի 0.65965 հա գյուղատնտեսական նշանակության հողամասը համարել փոխադրված բնակավայրերի նշանակության խառը կառուցապատման հողերի կատեգորիա:
2․ Նաիրի համայնքի Զովունի գյուղում գտնվող, սեփականության իրավունքով Ինգա Հակոբի Գալաջյանին պատկանող 07-029-0206-0024 կադաստրային ծածկագրի 0.65965 հա բնակավայրերի նշանակության խառը կառուցապատման հողամասի գործառնական նշանակությունը փոխել բնակելի կառուցապատման։
3.Քաղաքացի Ինգա Հակոբի Գալաջյանի կողմից 30-օրյա ժամկետում հողամասի կադաստրային արժեքների տարբերությունը` 43895090 դրամ գումարը, չվճարելու դեպքում սույն որոշումը համարել ուժը կորցրած: