Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման հավելվածով հաստատված կարգի 34,35 և 35.1 կետերի, հիմք ընդունելով Եղվարդ համայնքի ավագանու 2020 թվականի սեպտեմբերի 3-ի N 56 որոշմամբ տրված համաձայնությունը, ինչպես նաև այն հանգամանքը, որ կառույցն իրականացրած անձը` Արայիկ Սպարտակի Ղազարյանը, ընդունել է ուղղակի վաճառքի միջոցով կառույցը ձեռք բերելու վերաբերյալ իրեն ներկայացված առաջարկությունը՝ որոշում եմ.
1.Ուղղակի վաճառքի միջոցով Արայիկ Սպարտակի Ղազարյանին (ծնված 1964 թվականի մայիսի 13-ին) օտարել Նաիրի համայնք, գյուղ Պռոշյան, Գ․ Չաուշի խճուղի, 36 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 07-053-0078-0015 կադաստրային ծածկագրի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 16122024-07-0046) 0.05464 հա մակերեսով բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասը՝ 3734262 դրամ, հողամասի վրա կառուցված 16,02 քմ արտաքին մակերեսով (ներքին մակերես 12,38 քմ) օժանդակ շինությունը՝ 74205 դրամ արժեքով:
2.Ձևավորված վաճառքի գնին հավելել միավորի նկատմամբ մինչև օտարումը համայնքի անվամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար իրականացված վճարները՝ 26000 դրամ, վաճառքի ընդհանուր արժեքը սահմանել 3834467 դրամ: