Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին 2024 թվականի ապրիլի 29-ին Արմեն Սուրենի Բալոյանի կողմից ներկայացված դիմումը, և այն հանգամանքը, որ հողամասի գործառնական նշանակության փոփոխությունը չի հանգեցնում գլխավոր հատակագծի հիմնական նախագծային լուծումների փոփոխության՝ որոշում եմ.
1.Գյուղ Պռոշյան, Գ․ Չաուշի խճուղի, 190 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Արմեն Սուրենի Բալոյանին պատկանող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 10122021-07-0103) 07-053-0380-0010 կադաստրային ծածկագրի 0.0191 հա բնակավայրերի նշանակության խառը կառուցապատման հողամասի գործառնական նշանակությունը փոփոխել բնակելի կառուցապատման:
1. Արմեն Սուրենի Բալոյանին տրամադրել գյուղ Պռոշյան, Գ․ Չաուշի խճուղի, 190 հասցեում գտնվող 07-053-0380-0010 կադաստրային ծածկագրի հողամասում բնակելի տան կառուցման շահագործման թույլտվություն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: