Համաձայն <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի, <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման հավելվածով հաստատված կարգի 50-րդ կետի` որոշում եմ.
1. Նաիրի համայնքի Եղվարդ քաղաքում գտնվող, 07-004-0090-0001 կադաստրային ծածկագրի գույքին տրամադրել հետևյալ հասցեն՝ Նաիրի համայնք, քաղաք Եղվարդ, Ս․ Սպենդարյան փողոց, 36 բնակելի տուն։
2․ Ուժը կորցրած ճանաչել Եղվարդ համայնքի ղեկավարի 2017 թվականի հոկտեմբերի 6-ի «Վերահասցեավորման մասին» N 301 որոշումը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: