Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Հակոբ Հովհաննեսի Դավթյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Հակոբ Հովհաննեսի Դավթյանի դիմումը և թույլատրել գյուղ Պռոշյան, Գ․ Չաուշի նրբանցք 8, թիվ 6 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող 07-053-0058-0015 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական N 2433998) իրականացնել բնակելի տան, պարսպի կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետ Բաբկեն Բեգլարյանին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել Հակոբ Հովհաննեսի Դավթյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: