Համաձայն <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և 34-րդ հոդվածի 1-ին մասի, հիմք ընդունելով Սամվել Լենաուրի Գևորգյանի դիմումը՝ Նաիրի համայնքի ավագանին որոշում է՝ 1․ Նաիրի համայնքի ավագանու 2023 թվականի հուլիսի 10-ի <<Հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին>> N 158-Ա որոշման 1-ին կետը շարադրել նոր, հետևյալ խմբագրությամբ․
«1. Նաիրի համայնքի Եղվարդ քաղաքում գտնվող, սեփականության իրավունքով Սամվել Լենաուրի Գևորգյանին պատկանող 07-004-0536-0011 կադաստրային ծածկագրի 1,084 հա գյուղատնտեսական նշանակության վարելահողի նպատակային նշանակությունը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի, գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական օբյեկտների` գյուղատնտեսական մթերքների վերամշակման տնտեսություն կառուցելու նպատակով:»
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |