Համաձայն <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի, <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Փարիսա Մանսուրի Շիրազի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1. Փարիսա Մանսուրի Շիրազին տրամադրել Նաիրի համայնք, գյուղ Զովունի, 22-րդ փողոց, 26/1 հասցեում գտնվող 07-029-0051-0040 կադաստրային ծածկագրի հողամասում բնակելի տան, պարսպի կառուցման շահագործման թույլտվություն:
2․Ուժը կորցրած ճանաչել Նաիրի համայնքի ղեկավարի 2024 թվականի հունիսի 24-ի <<Շահագործման թույլտվություն տալու մասին>> N 3566-Ա որոշումը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: