Համաձայն Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ մասի, հիմք ընդունելով Նիկողոս Ագոպ Աբրահամյանի կողմից ներկայացված դիմումը` համայնքի ավագանին որոշում է. 1.Զորավան գյուղում գտնվող, սեփականության իրավունքով Նիկողոս Ագոպ Աբրահամյանին պատկանող 07-031-0227-0003 կադաստրային ծածկագրի 9.91 հա գյուղատնտեսական նշանակության վարելահողից 0.1 հա-ի նպատակային նշանակությունը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի, գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական օբյեկտների`անասնաշենք կառուցելու նպատակով:
2.Հողի նպատակային նշանակության փոփոխությունը ներառել հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշռում:
3.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |