Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի,ինչպես նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ հողամասի գործառնական նշանակության փոփոխությունը չի հանգեցնում գլխավոր հատակագծի հիմնական նախագծային լուծումների փոփոխության՝ որոշում եմ.
1.Նաիրի համայնքի Պռոշյան գյուղում գտնվող, 07-053-0299-0003 և 07-053-0299-0004 կադաստրային ծածկագրերից 0,00899 հա բնակավայրերի նշանակության այլ հողամասի գործառնական նշանակությունը փոխել բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: