Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին 2025 թվականի հոկտեմբերի 30-ին Հասան Թաթոյանի կողմից ներկայացված դիմումը, ինչպես նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ հողամասի գործառնական նշանակության փոփոխությունը չի հանգեցնում գլխավոր հատակագծի հիմնական նախագծային լուծումների փոփոխության՝ որոշում եմ.
1.Նաիրի համայնքի Զովունի բնակավայրում գտնվող, 07-029-0017-0031 կադաստրային ծածկագրից 0,00832 հա բնակավայրերի նշանակության այլ հողատեսքի գործառնական նշանակությունը փոխել բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: