Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18 հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, հիմք ընդունելով <<Ռուսլան Բաբայան Արթուրի>> ԱՁ-ի 2023 թվականի նոյեմբերի 27-ի N 1 դիմումը` Նաիրի համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը՝ Նաիրի համայնքի Քասախ գյուղի Պարույր Սևակի փողոց 9 հասցեում գտնվող <<Արվեստի դպրոց>> 1-ին հարկի դահլիճը՝ 44 քմ մակերեսով, 1 տարի ժամկետով <<Ռուսլան Բաբայան Արթուրի>> ԱՁ-ին ֆիթնես մարզումներ իրականացնելու նպատակով վարձակալության իրավունքով տրամադրելու վերաբերյալ:
2. Սահմանել տարածքի վարձակալության արժեքը 1 քմ-ի համար 500 (հինգ հարյուր) դրամ, ամսական վճարը՝ 22000 (քսաներկու հազար) դրամ:
3. Առաջարկել համայնքի ղեկավարին համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում մեկամսյա ժամկետում <<Ռուսլան Բաբայան Արթուրի>> ԱՁ-ի հետ կնքել գույքի վարձակալության մասին պայմանագիր: