Համաձայն Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ մասի, հիմք ընդունելով Արամայիս Ռուբիկի Ռուբենյանի կողմից ներկայացված դիմումը` համայնքի ավագանին որոշում է.
1.Եղվարդ համայնքի Զովունի գյուղում գտնվող, սեփականության իրավունքով Արամայիս Ռուբիկի Ռուբենյանին պատկանող 07-029-0150-0003 կադաստրային համարի 0.27459 հա-ից 0,06 հա գյուղատնտեսական նշանակության հնդավորի նպատակային նշանակությունը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի, գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական օբյեկտների` չորանոց կառուցելու նպատակով:
2.Հողի նպատակային նշանակության փոփոխությունը ներառել հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշռում:
3.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: