Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Կոտայքի մարզի տարածքային ստորաբաժանման Նաիրիի բաժանմուքի պետի 2024 թվականի փետրվարի 15-ի N 57 գրությունը՝ Նաիրի համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը և համայնքային սեփականություն հանդիսացող բազմաֆունկցիոնալ սարքը՝ լազերային տպիչը, սեփականության իրավունքով անհատույց հանձնել Կոտայքի մարզի Նաիրիի տարածքային զինկոմիսարիատին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |