Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի` Եղվարդ համայնքի ավագանին որոշում է. Եղվարդ համայնքի ավագանու 2014 թվականի փետրվարի 28-ի <<Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն օտարելու և օտարման գներ սահմանելու մասին>> N 10 որոշման 1-ին կետի 5-րդ ենթակետը շարադրել նոր, հետևյալ խմբագրությամբ.
<<5) 07-004-0434-0002 կադաստրային ծածկագրի տակ գտնվող 12,0365 հա գյուղատնտեսական նշանակության 3-րդ կարգի ջրովի վարելահող, մեկնարկային գինը՝ 40.000.000 դրամ:>>: |