Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման հավելվածով հաստատված կարգի 50-րդ կետի` որոշում եմ.
1. Նաիրի համայնք, Զորավան գյուղում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 07-031-0004-0018 կադաստրային ծածկագրի գույքի բաժանման արդյունքում առաջացող նոր գույքային միավորներին տրամադրել հետևյալ հասցեները՝
1) 0․01621 հա մակերեսով նոր առաջացող գույքային միավորին՝ Նաիրի համայնք, գյուղ Զորավան, 1-ին փողոց, 17 շինություն․
2) 0․03968 հա մակերեսով նոր առաջացող գույքային միավորին՝ Նաիրի համայնք, գյուղ Զորավան, 1-ին փողոց, 17/1 բնակելի տուն․
3) 0․03195 հա մակերեսով նոր առաջացող գույքային միավորին՝ Նաիրի համայնք, գյուղ Զորավան, 1-ին փողոց, 17/2 բնակելի տուն․
4) 0․0227 հա մակերեսով նոր առաջացող գույքային միավորին՝ Նաիրի համայնք, գյուղ Զորավան, 1-ին փողոց, 17/3 բնակելի տուն․
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: