Համաձայն Հողային օրենսգրքի 71-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 3-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 30-րդ կետի,հիմք ընդունելով Վարդգես Համբարձումի Մարտիրոսյանի դիմումը և Նաիրի համայնքի ավագանու ապրիլի 15-ի N 75-Ա որոշումը՝ որոշում եմ.
1. Թույլատրել Նաիրի hամայնքի Զովունի գյուղի 1-ին փողոց 113/5 հասցեում գտնվող Վարդգես Համբարձումի Մարտիրոսյանին սեփականության իրավունքով պատկանող 07-029-0020-0219 կադաստրային ծածկագրի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 15112023-07-0202) 0.00437 հա մակերեսով բնակավայրերի նշանակության հողամասը փոխանակել համայնքին սեփականություն հանդիսացող Զովունի գյուղի 1-ին փողոց 133/4 հասցեում գտնվող 07-029-0020-0225 կադաստրային ծածկագրի 0,00437 հա բնակավայրերի նշանակության համարժեք հողամասի հետ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: