Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 90-րդ հոդվածի 6-րդ մասի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի Պռոշյան վարչական շրջանի <<Կարոտ Մկրտչյան մշակույթի կենտրոն>> ՀՈԱԿ-ի ժողովրդական երգի խմբի գեղարվեստական ղեկավար և ուսուցիչ Գոռ Մեծոյանի 2024 թվականի հունիսի 3-ի դիմումը՝ Նաիրի համայնքի ավագանին որոշում է. 1.Նաիրի համայնքի 2024 թվականի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից Նաիրի համայնքի Պռոշյան վարչական շրջանի <<Կարոտ Մկրտչյան մշակույթի կենտրոն>> ՀՈԱԿ-ին հատկացնել 500.0 հազար դրամ:
2.Նաիրի համայնքի 2024 թվականի բյուջեի 8.2-4 ծրագրի 4727 հոդվածի <<4400.0>> թիվը փոխարինել <<4900.0>> թվով: |