Համաձայն Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ մասի, հիմք ընդունելով Դանիիլ Կրասնոսլոբոդսկիյի կողմից ներկայացված դիմումը` Նաիրի համայնքի ավագանին որոշում է. 1.Զովունի գյուղում գտնվող, սեփականության իրավունքով Դանիիլ Ալեքսեյի Կրասնոսլոբոդսկիյին պատկանող 07-029-0143-0338 կադաստրային ծածկագրի 0.1 հա գյուղատնտեսական նշանակության արոտավայրի նպատակային նշանակությունը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի, գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական օբյեկտների` չորանոց կառուցելու նպատակով:
2.Հողի նպատակային նշանակության փոփոխությունը ներառել հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշռում:
3.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |