Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Եղսան Սարգսի Գրիգորյանի լիազորված անձ Արթուր Պետրոսյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Եղսան Սարգսի Գրիգորյանի լիազորված անձ Արթուր Պետրոսյանի դիմումը և թույլատրել Նաիրի համայնք, գյուղ Քասախ, Վ․ Տերյան 13-րդ փողոց, 58 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Եղսան և Նունե Գրիգորյաններին պատկանող 07-065-0307-0181 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 20022023-07-0191) իրականացնել բնակելի տան, ծածկերի, օժանդակ շինությունների, պարսպի կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել Եղսան Սարգսի Գրիգորյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: