Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենք 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հողային օրենսգրքի 72-րդ հոդվածի 2-րդ կետի և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2025թվականի մայիսի 15-ի ԿԴ/0300/02/25 դատական գործով վճիռը որոշում եմ՝
1. Ճանաչել Ռաֆիկ Կարապետի Մուշեղյանի սեփականության իրավունքով ձեռք բերման նախապատվության իրավունքը Զովունի գյուղում գտնվող 07-029-0124-0020 կադաստրային ծածկագրի 2․118հա հողամասի նկատմամբ:
2. Հանձնարարել բնապահպանության, գյուղատնտեսության և հողաշինության բաժնի պետ՝ Բենիամին Թադևոսյանին համայնքի հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություն:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: