Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42 հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի՝ որոշում եմ.
1.Բավարարել Գեղամ Նորիկի Ասատրյանի դիմումը քաղաք Եղվարդ, Կոմիտասի փողոց, 18 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող 07-004-0139-0031, 07-004-0139-0033 կադաստրային ծածկագրերով հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 08122020-07-0086) պարսպի կառուցման վերաբերյալ և տալ ճարտարապետահատակագծային առաջադրանք՝ կառուցման աշխատանքների աշխատանքային նախագծային փաստաթղթեր պատվիրելու համար։
2.Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին քաղաքացուն ապահովել անհրաժեշտ փաստաթղթերով և հետևել դրանց ճիշտ իրականացմանը:
3․Պարտավորեցնել Գեղամ Նորիկի Ասատրյանին կառուցապատման աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ փաստաթղթերի առկայության դեպքում: