Համաձայն Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ մասի, հիմք ընդունելով Գևորգ Անուշավանի Մովսեսյանի կողմից ներկայացված դիմումը` համայնքի ավագանին որոշում է. 1.Եղվարդ քաղաքում գտնվող, սեփականության իրավունքով Գևորգ Անուշավանի Մովսեսյանին պատկանող 07-004-0453-0039 կադաստրային ծածկագրից 1.0832 հա գյուղատնտեսական նշանակության վարելահողի նպատակային նշանակությունը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի, գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական օբյեկտների` գոյություն ունեցող ջերմոցային տնտեսությունը ընդլայնելու նպատակով:
2.Հողի նպատակային նշանակության փոփոխությունը ներառել հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշռում:
3.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |