Համաձայն <<Քաղաքաշինության մասին>> օրենքի 143-րդ հոդվածի 12-րդ մասի, Հայաստանի Հանրապետության համայնքների /բնակավայրերի/ քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունը և Եղվարդ համայնքի ավագանու 2021 թվականի մարտի 18-ի N 56 որոշմամբ հաստատված համաձայնությունը՝ որոշում եմ.
1.Նաիրի համայնքի Եղվարդ քաղաքում գտնվող, սեփականության իրավունքով Արսեն Մինասի Կասարժյանին պատկանող 07-004-0582-0258 կադաստրային ծածկագրի 0.05 հա գյուղատնտեսական նշանակության հողամասի նպատակային նշանակությունը համարել փոխադրված բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողերի կատեգորիա:
2.Քաղաքացի Արսեն Մինասի Կասարժյանի կողմից 30-օրյա ժամկետում 1377375 դրամ գումարը չվճարելու դեպքում սույն որոշումը համարել ուժը կորցրած: