Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42 հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի՝ որոշում եմ.
1.Բավարարել Օնիկ Վիրաբյանի լիազորված անձ Ռոբերտ Աբրահամյանի դիմումը Նաիրի համայնք, քաղաք Եղվարդ, Արայի 1-ին թաղամասի 4-րդ փողոց, 8/1 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Օնիկ և Տաթևիկ Վիրաբյաններին, Վարդան Մարտիրոսյանին պատկանող 07-004-0045-0009 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 26082025-07-0056) բնակելի տան, օժանդակ շինության, պարսպի կառուցման վերաբերյալ և տալ ճարտարապետահատակագծային առաջադրանք՝ կառուցման աշխատանքների աշխատանքային նախագծային փաստաթղթեր պատվիրելու համար։
2. Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին քաղաքացուն ապահովել անհրաժեշտ փաստաթղթերով և հետևել դրանց ճիշտ իրականացմանը:
3․Պարտավորեցնել Օնիկ Վիրաբյանին կառուցապատման աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ փաստաթղթերի առկայության դեպքում: