Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 14-րդ և 65-րդ հոդվածների՝ Նաիրի համայնքի ավագանին որոշում է.
1. Հաստատել Նաիրի համայնքի ավագանու 2024 թվականի հոկտեմբերի 22-ի արտահերթ նիստի օրակարգը.
1) Նաիրի համայնքի ավագանու 2022 թվականի փետրվարի 7-ի N 15 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին.
2) Նաիրի համայնքի 2024 թվականի երրորդ եռամսյակի եկամուտների և ծախսերի կատարման ընթացքի մասին.
3) Նաիրի համայնքի 2024 թվականի բյուջեի պահուստային ֆոնդից գումար հատկացնելու մասին.
4) Համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքը վարձակալության իրավունքով տրամադրելու վերաբերյալ համաձայնություն տալու և վարձավճարի չափ սահմանելու մասին.
5) «Բուժականի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին.
6) Նաիրի համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 19-ի N 267-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին.
7) Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն ուղղակի վաճառքով օտարելու մասին.
8) Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն ուղղակի վաճառքով օտարելու մասին.
9) Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն ուղղակի վաճառքով օտարելու մասին.
10) Համայնքային սեփականություն հանդիսացող գույքը <<AV>> թատրոն-ստուդիային ուղղակի վաճառքով օտարելու մասին.
11) Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը հրապարակային սակարկությամբ օտարելու և օտարման մեկնարկային գներ սահմանելու մասին.
12) Համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքը սեփականության իրավունքով անհատույց հանձնելու մասին.
13) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նաիրի համայնքի տարածական պլանավորման փաստաթղթերը հաստատելու և Պռոշյան համայնքի ավագանու 2016 թվականի նոյեմբերի 22-ի N 42-Ն, Զորավան համայնքի ավագանու 2014 թվականի նոյեմբերի 11-Ի N 28-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին.
14) Զովունի համայնքի ավագանու 2016 թվականի հոկտեմբերի 26-ի N 43 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին.
15) Բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի կառուցման համար նախնական համաձայնություն տալու մասին.
16) Հողամասի նպատակային նշանակության փոփոխությանը համաձայնություն տալու մասին.
17) Հողամասի նպատակային նշանակության փոփոխությանը համաձայնություն տալու մասին.
18) Հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին.
19) Հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին: