Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին 2025 թվականի օգոստոսի 8-ին Գագիկ Սոսի Մարգարյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Գագիկ Սոսի Մարգարյանին տրամադրել Նաիրի համայնք, գյուղ Զորավան, 3-րդ փողոց, 26 հասցեում գտնվող, 07-031-0032-0014 կադաստրային ծածկագրի հողամասում բնակելի տան, ջերմոցի, պարսպի կառուցման շահագործման թույլտվություն:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: