Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի, <<Քաղաքաշինության մասին>> օրենքի 143 հոդվածի 5-րդ, 8-րդ և 9-րդ մասերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշման հավելվածով հաստատված կարգի 49-րդ կետի, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության համայնքների /բնակավայրերի/ քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի N 1/փ-32 դրական եզրակացությունը՝ Նաիրի համայնքի ավագանին որոշում է՝
1.Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը և Եղվարդ քաղաքում գտնվող, սեփականության իրավունքով Ջանիբեկ Սերոբի Հայրապետյանին պատկանող 07-004-0584-0224 կադաստրային ծածկագրի 2.0326 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության այլ հողամասը փոխադրել բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողերի կատեգորիա:
2․Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 9-ի N 978-Ն որոշմամբ հաստատված Եղվարդ քաղաքի գլխավոր հատակագծի մեջ կատարել համապատասխան փոփոխություն: