Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42 հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի՝ որոշում եմ.
1.Բավարարել Սերգեյ Հրաչի Հակոբյանի դիմումը Նաիրի համայնք, գյուղ Պռոշյան, 3-րդ փողոց, 4-րդ նրբանցք, 10/2 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող 07-053-0111-0019, 07-053-0111-0022 կադաստրային ծածկագրերով հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 27112024-07-0156) բնակելի տան կառուցման վերաբերյալ և տալ ճարտարապետահատակագծային առաջադրանք՝ կառուցման աշխատանքների աշխատանքային նախագծային փաստաթղթեր պատվիրելու համար։
2. Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին քաղաքացուն ապահովել անհրաժեշտ փաստաթղթերով և հետևել դրանց ճիշտ իրականացմանը:
3․Պարտավորեցնել Սերգեյ Հրաչի Հակոբյանին կառուցապատման աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ փաստաթղթերի առկայության դեպքում: