Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18 հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, հիմք ընդունելով <<Վիվա Արմենիա>> ՓԲԸ-ի կողմից լիազորված <<Ռեդինետ>> ՓԲԸ-ի տնօրեն Անդրանիկ Քարամյանի 2024 թվականի սեպտեմբերի 24-ի N RN-123/24 գրությունը` Նաիրի համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը՝ <<Վիվա Արմենիա>> ՓԲԸ-ին օպտիկական մալուխներ անցկացնելու նպատակով Նաիրի համայնքի Եղվարդ քաղաքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հենասյուներից թվով 333-ը (երեք հարյուր երեսուներեքը), Զորավան բնակավայրում թվով 10-ը (տասը) 1 տարի ժամկետով վարձակալության իրավունքով տրամադրելու վերաբերյալ:
2. Յուրաքանչյուր հենասյան համար վարձավճար սահմանել 200 դրամի չափով, գույքի վարձակալության ընդհանուր ամսական վճարը` 68600 դրամ:
3. Առաջարկել համայնքի ղեկավարին համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում մեկամսյա ժամկետում <<Վիվա Արմենիա>> ՓԲԸ-ի հետ կնքել գույքի վարձակալության մասին պայմանագիր:
|