Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Տիգրան Էդուարդի Կոշտոյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Տիգրան Էդուարդի Կոշտոյանի դիմումը և թույլատրել Նաիրի համայնք, գյուղ Պռոշյան, 76/7 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Տիգրան, Էդուարդ, Միքայել Կոշտոյաններին, Գայանե Պալյանին պատկանող 07-053-0325-0081 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 30052024-07-0053) իրականացնել բնակելի տան, պարսպի կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետ Բաբկեն Բեգլարյանին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել Տիգրան Էդուարդի Կոշտոյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: