Համաձայն Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ մասի, հիմք ընդունելով <<ԷՍԷՌ ՖՈՒԴ>> ՍՊԸ-ի տնօրեն Գրիգոր Դանիելյանի լիազորված անձ Հրանտ Մարգարյանի կողմից ներկայացված դիմումը` Նաիրի համայնքի ավագանին որոշում է. 1. Գյուղ Պռոշյան, Գևորգ Չաուշի խճուղի 1/51 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով <<ԷՍԷՌ ՖՈՒԴ>> ՍՊԸ-ին պատկանող 07-053-0381-0017 կադաստրային ծածկագրից 0.4886 հա գյուղատնտեսական նշանակության հողամասից 0.1 հա-ի նպատակային նշանակությունը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի, գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական օբյեկտների` գյուղատնտեսական մթերքների վերամշակման տնտեսություն կառուցելու նպատակով:
2.Հողի նպատակային նշանակության փոփոխությունը ներառել հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշռում:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |