Համաձայն Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ մասի, հիմք ընդունելով <<ԷՄ ԷՌ ԻՆՎԵՍՏ>> ՍՊԸ-ի տնօրեն Հայկ Չիլինգարյանի կողմից ներկայացված դիմումը`Նաիրի համայնքի ավագանին որոշում է. 1. Նաիրի համայնք, քաղաք Եղվարդ, Անտառտնտեսության թաղամասի 1-ին փողոց, 22 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով <<ԷՄ ԷՌ ԻՆՎԵՍՏ>> ՍՊԸ-ին պատկանող 07-004-1598-0022 կադաստրային ծածկագրից 24.0503 հա այլ հողատեսքից 1 հա-ի նպատակային նշանակությունը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի, գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական օբյեկտների` ջրավազան կառուցելու նպատակով:
2.Հողի նպատակային նշանակության փոփոխությունը ներառել հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշռում:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |