Համաձայն Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ մասի, հիմք ընդունելով Արմեն Մարտիկի Համբարձումյանի դիմումը` Նաիրի համայնքի ավագանին որոշում է.
1. Նաիրի համայնքի Քասախ գյուղում գտնվող, սեփականության իրավունքով Արմեն Մարտիկի Համբարձումյանին պատկանող 07-065-0295-0088 կադաստրային ծածկագրի 0,6 հա գյուղատնտեսական նշանակության հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի, գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական օբյեկտների` մեքենատրակտորային պարկ, պահեստներ, գյուղատնտեսական մթերքների վերամշակման տնտեսություն և սառնարան կառուցելու նպատակով:
2.Հողի նպատակային նշանակության փոփոխությունը ներառել հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշռում:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: