Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին քաղաքացի Մանվել Մայիսկիի Մնացականյանի կողմից ներկայացված դիմումը՝ Նաիրի համայնքի ավագանին որոշում է․ 1. Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը և Նաիրի համայնք, գյուղ Քասախ, Ա․ Մարտիրոսյան փողոց, 1/9 հասցեում գտնվող, վարձակալության իրավունքով Մանվել Մայիսկիի Մնացականյանին պատկանող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 18032025-07-0127) 07-065-0059-0051 կադաստրային ծածկագրի 0,00406 հա բնակավայրերի նշանակության խառը կառուցապատման հողամասի վրա կառուցված սեփականության իրավունքով իրեն պատկանող ավտոտնակի սպասարկող հողամասն ուղղակի վաճառքով օտարել Մանվել Մայիսկիի Մնացականյանին հողի կադաստրային արժեքով՝ 277473 (երկու հարյուր յոթանասունյոթ հազար չորս հարյուր յոթանասուներեք) դրամ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: |