Այսօր: Հինգշաբթի, 2 Մայիսի 2024թ.
Նաիրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 33
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆԱԻՐԻ (ԵՂՎԱՐԴ) ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 90
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Նաիրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նաիրի համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Նաիրի, (0224) 2-11-10, nayiri.kotayq@mta.gov.am, eghvard.city@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 մայիսի 2021 թվականի N 90

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԸ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>>  օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>>  օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի` համայնքի ավագանին որոշում է.

1. Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը Եղվարդ քաղաքի Երևանյան փողոց N 10 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 1,398 հա բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման հողամասը և շինությունները անհատույց օգտագործման իրավունքով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության <<Նաիրիի արհեստագործական պետական ուսումնարան>> ՊՈԱԿ-ին անժամկետ տրամադրելու վերաբերյալ:

2.Առաջարկել համայնքի ղեկավարին Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության <<Նաիրիի արհեստագործական պետական ուսումնարան>> ՊՈԱԿ-ի հետ կնքել գույքը անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու վերաբերյալ պայմանագիր:

3․ ՈԻժը կորցրած ճանաչել Եղվարդ համայնքի ավագանու 2013 թվականի փետրվարի 13-ի <<Երևանյան 10 հասցեում գտնվող շենք-շինությունները <<Նաիրիի արհեստագործական պետական ուսումնարան>> ՊՈԱԿ-ին ամրացնելու մասին>> N 8 որոշումը։ 


Կողմ -8

ԱԶԻԶՅԱՆ ԱՇՈՏ

ԳԱԼՍՏՅԱՆ ԱՐՇԱԿ

ԶՈՀՐԱԲՅԱՆ ՌԱՖԻԿ

ԹՈՎՄԱՍՅԱՆ ՍՐԱՊ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ԿԱՐԵՆ

ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԳՈՌ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

ՄԿՐՏՉՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՐԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Եղվարդ, Երևանյան 1
(0224) 2-11-10
nayiri.kotayq@mta.gov.am, eghvard.city@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10024792@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆԱԻՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner