Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Նունե Մամիկոնի Պողոսյանի լիազորված անձ Քրիստինա Բադալյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Նունե Մամիկոնի Պողոսյանի լիազորված անձ Քրիստինա Բադալյանի դիմումը և թույլատրել Նաիրի համայնք, գյուղ Զովունի, 24-րդ փողոց, 40 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Նունե Մամիկոնի Պողոսյանին պատկանող 07-029-0220-0086 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 25122024-07-0151) իրականացնել բնակելի տան կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել Նունե Մամիկոնի Պողոսյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: